«Ազատ կամք» նախաձեռնություն․ Պատվաստվելը պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված որոշումը
Փաստաբանների, բժիշկների, դեղագործների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, լրագրողների և այլ ոլորտների մասնագետների մասնակցությամբ ստեղծվել է «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Նախաձեռնության առաջին քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել մասնավորապես՝ փաստաբաններ՝ Արա Զոհրաբյանը, Արաքս Վարդանյանը,Նաիրա Արտաշեսյանը, բժիշկներ՝ Դմիտրի Հարությունյանը, Տիգրան Գրիգորյանը, Նունե Ներսիսյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ Արթուր Գրիգորյանը և Վարդան Կատվալյանը: Քննարկումների ժամանակ հստակեցվել են նախաձեռնության խնդիրները և հետագա գործողությունների ընդհանուր ծրագիրը:
«ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը՝
1. ապակուսակցական միավորում է, որը նպաստելու է բնակչության իրազեկմանը և մարդու հետևյալ իրավունքների պաշտպանությանը՝
• Մարդն իրավունք ունի չենթարկվել առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության բժշկական կամ այլ փորձերի.
• Մարդն իրավունք ունի բժշկական միջամտությունից հրաժարվելու.
• Մարդն իրավունք ունի չկրելու օրենքով չնախատեսված և/կամ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներին հակասող օրենքներով նախատեսված պարտականություններ.
2. ձևավորել է երեք խումբ՝ իրավական, առողջապահական և տեղեկատվական, որոնք մշտապես համալրվելու են.
3. բաց է անդամակցության համար.
4. կազմակերպելու է ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-ն հրամանի վիճարկումը ՀՀ վարչական դատարանում: Նշված հրամանն ուժի մեջ է մտնելու 01.10.2021թ-ից և աշխատողների համար սահմանում է յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության մասին փաստաթուղթ ներկայացնել կամ պատվաստվել.
5. կատարելու է հարցումներ, կազմակերպելու է մասնագիտական քննարկումներ, ժողովներ, անհրաժեշտության դեպքում նաև բողոքի ակցիաներ.
6. Երևանում և մարզերում կազմակերպելու է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը՝ իրավական հալածանքներից:
«ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը գտնում է, որ՝
-Պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը (ազատ կամքը).
-Չի կարելի պատվաստվածների և չպատվաստվածների միջև խտրականություն դնել՝ հանրության առողջության պահպանման տեսակետից, քանի որ պատվաստվածները նույնպես կարող են վարակվել և վարակել.
-Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել»,- հայտնել է Զոհրաբյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 13:10
Пожар произошел в многоквартирном доме в Абовяне (Котайкская область), в результате чего 100 человек были эвакуированы. Об этом сообщает сайт криминальной хроники shamshyan.com.
-
2025-07-19 13:08
Евросоюз ввел санкции против российского кинорежиссера Карена Шахназарова, следует из опубликованного в официальном журнале ЕС документа.
-
2025-07-19 13:05
Президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа объявил о всеобъемлющем прекращении огня в стране. Об этом, как передает SANA, говорится в заявлении президентской администрации Сирии.
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.