Последние новости

Սասուն Խաչատրյան. Պատերազմին մասնակցել եմ, եղել մարտական դիրքերում

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին` եղել մարտական դիրքերում։ Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հետ հարցազրույցի ժամանակ հայտնեց այդ մասին` պատասխանելով հարցին, թե մասնակցե՞լ է պատերազմական գործողություններին։

Նշենք, որ կոմիտեի ղեկավարի պաշտոնին հավակնում են Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը:

«Մեր ջոկատով եղել ենք մարտական դիրքերում։ Մեր ջոկատը կազմված է եղել հատուկ քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչներից։ Ցավոք, ունեցել ենք նաև վիրավորներ»,–ասաց Խաչատրյանը։

Նա հավելեց` ինչ վերաբերում է իր` բանակում չծառայելուն, ապա մինչ դիրքեր գնալը Նուբարաշենի հրաձգարանում պարապմունքներ են անցկացրել` առաջին բուժօգնության, մարտական պատրաստության։

Խաչատրյանը հավելեց, որ տեղին չէ ասել, թե որ հատվածում են եղել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ