Էկոնոմիկայի նախարարությունը խաղողագործներից խնդրել է՝ չփակել ճանապարհը մինչև վաղը ժամը 10-ը
Այսօր առավոտյան Արտաշատ քաղաքում՝ Արարատի մարզպետարանում, տեղի է ունեցել հանդիպում երեկ Երևան-Երասխ ավտոճանապարհը փակած խաղողագործների, մարզպետարանի ներկայացուցիչների ու Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների միջև:
Հիշեցնենք, որ երեկ առավոտից Արարատի մարզի մի քանի գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ ի նշան բողոքի: Խնդիրը խաղողի մթերման հետ կապված չլուծվող հարցն էր: Մի քանի ժամ ոստիկանության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել էին բացել ճանապարհը՝ պայմանով, որ այսօր հարցին լուծում կտրվի:
Իսկ այսօրվա հանդիպմանը մասնակցած բնակիչներից 168.am-ին փոխանցեցին, որ մոտ երկու ժամ տևած քննարկումների ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները խնդրել են խաղողագործներին մինչև վաղն առավոտյան ժամը 10:00-ն որևէ քայլ չկատարել, ճանապարհներ չփակել՝ պայմանով, որ վաղն այդ ժամին խաղողագործները կստանան իրենց հուզող բոլոր հարցերի լուծումները, մասնավորապես՝ նախարարությունը կներկայացնի, թե ինչ գնով է և որ գործարաններն են մթերելու խաղողը, և ինչպես է իրականացվելու գործընթացը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: