Կիրո Մանոյան․ Իշխանությունները տանում են Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տակ
Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ «անկախ հայկական պետականություն» հասկացությունը չկա։ Եթե պիտի լինի ինչ-որ հայկական պետականություն Թուրքիայի հարևանությամբ, ապա Թուրքիայի քաղաքական մտածողությամբ՝ դա ենթադրում է իրենից կախվածություն։ Իսկ այն ուղղությունը, որը մեր իշխանություններն են որդեգրել, հենց դա է՝ Հայաստանը դարձնել Թուրքիայից կախված, Թուրքիայի ու Ադրբեջանի ամբողջական ազդեցության տակ և ամբողջովին կորցնել ինքնիշխանությունը, անդրադառնալով ՀՀ գործող իշխանության որդեգրած արտաքին քաղաքական գծին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Որպես իր ասածի հիմնավորում՝ նա ներկայացրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անփոփոխ դիրքորոշման և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխան հայտարարության ակնառու տարբերությունը։
«Էրդողանը կրկնում է նախապայմանների մասին, Հայաստանի վարչապետն ասում է՝ «դրական ազդակներ» կան։ Առաջին անգամը չէ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին մի բան ենք լսում ու կարդում, բայց տարբեր բաներ ենք հասկանում», - ասաց Կիրո Մանոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.