Ռուսաստանի նպատակն է ամրագրել խաղաղապահ ուժերի լիազորությունները
Ռուսաստանը ոչ թե փոխել է իր դիրքորոշումը տարածաշրջանի նկատմամբ, այլ փորձում է իր նպատակներն իրականացնել։ Ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Բաքվի տեսանկյունից՝ Ադրբեջանում, ամրագրված է ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բայց խնդիր կա, որ ստորագրվի առնվազն երկկողմանի՝ ՌԴ-Ադրբեջան պայմանագիր, որպեսզի շատ ավելի մանրամասն ամրագրվի, թե այդ խաղաղապահ ուժերն ինչ լիազորություն ունեն, անդրադառնալով հետպատերազմյան տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարմանը՝ ասուլիսում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը խուսափում է Ռուսաստանի հետ նման պայմանագիր ստորագրել, սակայն ռուսական կողմը որոշակիորեն կոշտ հայտարարություններով ցանկանում է հասնել դրա ստորագրմանը։
«Այսինքն, Ռուսաստանն իր տեսակետն Ադրբեջանի նկատմամբ չի փոխել, ուզում է Ադրբեջանի վրա հնարավորինս ազդեցություն ունենալ։ Վերջին առնվազն 15-20 տարիների ընթացքում Ռուսաստանի մոտեցումը եղել է դա, և այդ ազդեցությունը պահելու համար նա փորձում է ինչ-որ չափով կոշտ հայտարարություններ անել, բայց մի փոքր ուշացել է՝ թույլ տալով, որ Թուրքիան Ադրբեջանում և, ընդհանրապես, տարածաշրջանում ունենա ռազմական ներկայություն», - ասաց Կիրո Մանոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 09:59
"Будущее, построенное вокруг оси России и Ирана как основных игроков региональной безопасности, нестабильно и нежелательно, в том числе для правительств Армении и Азербайджана". Бывший заместитель госсекретаря США по делам Европы и Евразии Джеймс О’Брайен
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.