Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գլխավոր դատախազության և պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարությունը, տեղեկացնում է News.am-ը:
«Հորադիզ» սահմանապահ ջոկատի սահմանապահները Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը (00:57) նկատել են, թե ինչպես է երեք անհայտ անձ խախտել պետական սահմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի ուղղությամբ:
Իրավախախտներն անտեսել են սահմանապահների նախազգուշացումը և օդ արձակած նախազգուշական կրակը: Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները զենք են կիրառել: Սահմանախախտներից մեկը վիրավորվել է, երկուսին հաջողվել է փախչել:
Ձեռքից թեթև վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Ձերբակալվածը ներկայացել է որպես 1981 թվականին ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Նրա պայուսակը զննելիս հայտնաբերվել են դեղորայքի նման նյութեր՝ մոտ 11 կիլոգրամ 770 գրամ քաշով: Միջադեպի մասին իրանական կողմը տեղեկացվել է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 17:03
Всемирно известная певица Дженнифер Лопес выступит в Ереване вместо рэпера Снуп Дога. Правительство Армении на заседании в четверг утвердило изменение в решении о музыкальном проекте "О гастролях в Армении всемирно известной звезды".
-
2025-07-31 17:01
Правительство Армении приобретет уникальную рукопись XIII века, написанную средневековым армянским теологом Саркисом Шнорали.
-
2025-07-31 16:57
Мы всегда были гордой, могущественной нацией, у нас была могучая история, мы являемся нацией с огромным потенциалом, а происходящее сегодня нам не подобает. Об этом 31 июля заявил глава партии «Процветающая Армения» Гагик Царукян.
-
2025-07-31 16:56
Мы решительно осуждаем заявление депутата от правящей в Армении партии «Гражданский договор» Ваагна Алексаняна о якобы «защите церкви» от ее же священнослужителей. Об этом говорится в заявлении Всеармянского совета по защите Армянской церкви, поступившем в Новости Армении – NEWS.am.