ԱՄՆ-ում կոչ է արվել խզել կապերը թուրքական մարտական դրոններ արտադրող Baykar Makina-ի հետ
Ամերիկյան ընկերությունները կրկին կոչ են արել խզել կապերը թուրքական մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Makina-ի հետ:
Թուրքական ժողովրդավարության նախագիծը (TDP)՝ ԱՄՆ-ում տեղակայված կազմակերպություն, հայտարարել է, որ Baykar Makina-ի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը «նախընտրելի զենք են դարձել ամբողջ աշխարհի ռեպրեսիվ ռեժիմների» համար և օգտագործվել են «Հայաստանում խաղաղ բնակիչների վրա հարձակումների, Սիրիայում և Լիբիայում արյունալի հակամարտությունների ժամանակ»:
Ըստ TDP-ի՝ Թուրքիան դարձել է աշխարհում չորրորդ խոշորագույն անօդաչու թռչող սարք արտադրողը՝ վերջին 20 տարվա ընթացքում իր ներքին ծրագրի հաջողությամբ ընդլայնումից հետո:
Կազմակերպությունը նաև մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի «ժողովրդավարական ենթակառուցվածքի» վրա հարձակման և «արտաքին քաղաքականություն վարելու մեջ, որն այլևս կապված չէ ՆԱՏՕ -ի արժեքներին»:
«Էրդողանի ձեռքում TB2 անօդաչու թռչող սարքը ճնշման և բռնության գործիք է դարձել, մինչդեռ Baykar Makina-ն շարունակում է գործարքներ կնքել այն ռեժիմների հետ, որոնք իրենց տեխնոլոգիան կիրառում են խաղաղ բնակիչների դեմ»:
Ընկերություններին ուղղված նամակներում, որոնց տեխնոլոգիաներն օգտագործվում են Bayraktar TB2-ի արտադրության համար, TDP-ի գործադիր տնօրեն Մարկ Դ. Ուոլասը մատնանշել է Լեռնային Ղարաբաղում անցած տարվա պատերազմում հայ խաղաղ բնակիչների և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդական ուժերի անօդաչու թռչող սարքերի օգտագործման պատմությունը:
Թուրքական զենքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ բիզնես իրականացնող ամերիկյան ընկերությունները կարող ենք խախտել Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքը (CAATSA), հաղորդում է TDP-ն:
«ԱՄՆ և եվրոպացի օրենսդիրները պետք է լրջորեն մտահոգվեն, որ այդքան մեծ հայրենական արտադրական, տեխնոլոգիական և պաշտպանական ընկերություններ բիզնես են վարում Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի հետ,- ասել է Ուոլեսը:- Մտահոգիչ է նաև այն, որ, բախվելով իրենց արտադրանքի օգտագործմամբ կատարված հանցագործությունների ուղղակի ապացույցներին, այդ նույն ընկերությունները խելամիտ էին համարում պարզապես անտեսել դա»:
Բացի անօդաչու թռչող սարքերի համար Թուրքիա բաղադրիչներ մատակարարելու «բարոյական հետևանքներից», «այդ ընկերությունների մեծ մասին լուրջ իրավական հետևանքներ են սպասվում իրենց գործողությունների համար»,- հավելել է Ուոլեսը:
«Հրաժարվելով խզել հարաբերությունների Թուրքիայի հետ հանցագործությունների ուղիղ ապացույցների ֆոնին, որոնք Էրդողանի ռեժիմը կիրառում է դրանց արտադրանքն օգտագործելով, այս ընկերությունները ցույց են տալիս, որ լուրջ չեն վերաբերվում իրենց գործողությունների բարոյական կամ իրավական հետևանքներին»,- ասել է նա:
TDP-ի ցուցակում ներառված ընկերությունները դեռ չեն արձագանքել Baykar Makina-ի հետ իրենց գործընկերությունը դադարեցնելու կոչին, այդ թվում՝ Northrop Grumman-ը, որը զենքի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Կազմակերպության տվյալներով՝ առնվազն հինգ այլ ընկերություններ արդեն խզել են կապերը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.