Մետաքսե Հակոբյան․ Արցախի 25 տոկոսն այս իշխանության կոկորդում մնացած ոսկոր է
Իշխանությունն անում է ամեն ինչ հասարակության մեջ Արցախին առնչվող ցանկացած բան բթացնելու նպատակով։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով վերանվանելու նախագծի մերժմանը։
«Իշխանության քաղաքականությունից «Արցախ» եզրույթը վաղուց դուրս է եկել։ Իրենք ավարտել են իրենց գործը։ 25%-ը, որ թողել են Արցախից, ուղղակի նրանց կոկորդում մնացած ոսկոր է, որից ժամանակի ընթացքում ազատվելու են։ Իշխանությունն անում է ամեն ինչ, որ հասարակության մեջ Արցախի հետ կապված ցանկացած բան բթացնելու համար։ Իրենք այսօր արդեն կարողացել են հասնել նրան, որ մարդիկ Արցախից չխոսեն։ Բնականաբար, նրանք որևէ քայլ այդ ուղղությամբ հատկապես օրենսդիր մարմնում չեն անելու, որովհետև պայմանավորվածություն ունեն ադրբեջանական կողմի հետ, որ այլևս չեն շոշափվելու «Արցախ» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները։ Ի սկզբանե պարզ էր, որ նախագիծն այդ ավարտն էլ ունենալու էր։ Իշխանությունը հող է նախապատրաստում հերթական փաստաթղթի ստորագրման համար, որն ինչպես իրենք են ասում, խաղաղության պայմանագիր է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կսկվեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։
«Իրենց համատեղ աշխատանքի ընթացքում այնպես կանեն, որ այդ գործընթացներն ամբողջությամբ գոհացնեն Ադրբեջանին և Թուրքիային։ Եվ երբ բոլոր պահանջները Հայաստանի իշխանությունները կատարեն, «Արցախ» եզրույթն առհասարակ դուրս կգա Հայաստանի քաղաքականությունից, ու իշխանությունն ուղղակի ձեռքերը կլվանա և կդառնա Արցախի համար որևէ պատասխանատվություն չկրող երկիր», նշեց նա։
Հարցին, թե ինչու իշխող խմբակցության պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին նախաձեռնությանը, այլ ոչ թե դեմ, Հակոբյանը պատասխանեց, որ դա ավելի վատ դիրքորոշում է, քան դեմ քվերակելը։
«Այս պարագայում ցանկանում են էլի ցույց տալ, որ Արցախն իրենց համար ինչ-որ մի նշանակություն ունի, բայց անիմաստ է իրենց համար բառը դնելը հանձնաժողովի անվան մեջ։ Ձեռնպահ քվերակել նշանակում է անտարբերություն, այս պարագայում՝ որևէ արժեք չունեցող քննարկում»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանել արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով, չընդունվեց:
Նախագծին կողմ քվերակեց 4 պատգամավոր, իսկ իշխող խմբակցության յոթ պատգամավորները ձեռնպահ մնացին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.