Последние новости

ՀՀԿ-ն որոշել է վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացները

ՀՀԿ-ն որոշել է վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացները։ Այս մասին ասվում է ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակը, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։

«Հանրապետականը հետևողական է լինելու իր ունեցած փորձը, կապերը, գիտելիքները և հնարավորությունները ազգային օրակարգի առաջնահերթությունների համար ծառայեցնելու գործում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել է նաև կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։

Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը և հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։

Այլ համայնքներում ՀՀԿ–ն, ըստ հայտարարության, բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ