Последние новости

«Հրապարակ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՎԵԼ «ԿԵՆՏՐՈՆ TV»-I ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ «Կենտրոն TV»-ում կտրուկ փոփոխություններ են արվել. Իվետա Տոնոյանը հեռացել է, նրա փոխարեն լրատվական բլոկում է հայտնվել նոր մարդ, որն աշխատել է իշխանական լրատվամիջոցներում, և դրանից էլ ներսում եզրակացրել են, որ իշխանությունն իր ձեռքն է վերցրել հեռուստաընկերությունն ու այնտեղ գործուղել սեփական մարդկանց, սակայն ՀԸ-ի ֆինանսական հարցերը շարունակում է լուծել Գագիկ Ծառուկյանը։

Մենք տեղեկացանք, որ Ծառուկյանը ժամանակ է տվել նոր ղեկավարությանը՝ բազմապատկել լրատվականի դիտումները, եթե դրանք նոյեմբերին իր ուզած նիշին հասած չլինեն, նոր աշխատակազմը կազատվի աշխատանքից։ Իսկ առաջիկայում կյանքի կկոչվեն մի շարք հեռուստանախագծեր, որոնք պլանավորվել էին դեռ ամռանը։

ԲՀԿ նախկին պատգամավորներից մի քանիսը մինչև ամսվա վերջ կսկսեն հանդես գալ հեղինակային հեռուստածրագրերով։ Արման Աբովյանն ու Շաքե Իսայանը քաղաքական բանավեճ կկազմակերպեն, որին կհրավիրեն տարբեր ուժերի ներկայացուցիչների։ Միքայել Մելքումյանն ուղիղ եթերի ձևաչափում տնտեսական հարցերի շուրջ կխոսի, իսկ Լուիզա Սարգսյանի հաղորդումը կլինի Հայաստանի անվանի կանանց մասին»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ