Последние новости

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկջոկատայիններն առաջին համատեղ վարժանքները կանցկացնեն

Ադրբեջանը, Թուրքիան ու Պակիստանը սեպտեմբերի 12-20-ը հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության` զորավարժություններն անցկացվում են «Երեք եղբայր–2021» կարգախոսով։

Համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է, խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը, գիտելիքի և փորձի փոխանակումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ