Последние новости

Ռուս խաղաղապահները Հայաստանից մարդասիրական բեռ են տեղափոխել Արցախ

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից ջրի տարաներ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ տարաները նախատեսված են դպրոցների ու մանկապարտեզների համար։

Հատուկ բեռը կփոխանցվի այն դպրոցներին ու մանկապարտեզներին, որոնք գտնվում են սահմանագծման գծի մոտ գտնվող հեռավոր շրջաններում։

Լեռնային Ղարաբաղի շրջաններում ջրամատակարարման ընդհատումների պատճառով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է օգնություն ցուցաբերել տարածաշրջանի բնակչությանը: Երկու շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի մարդասիրական կենտրոնի զինծառայողներն ավելի քան 30 երթ են իրականացրել ու ավելի քան 200 տոննա խմելու ջուր տեղափոխել Ստեփանակերտի մեկուկես հազար բնակիչների:

Նախօրեին խաղաղապահների աջակցությամբ Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ ջրատար հոր է գործարկվել, որը խմելու ջրով կապահովի ավելի քան 2 հազար մարդու, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ