Последние новости

Արցախի պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից

Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի ամուլի ծառայությունը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը ստորագրել է այսօր` սեպտեմբերի 11-ին։

Ըստ հաղորդագրության` ՊԲ հրամանատարը պաշտոնից ազատվել է իր դիմումից համաձայն։

Արզումանյանը ՊԲ հրամանատար էր նշանակվել 2020-ի հոկտեմբերի վերջին, երբ ծանր վիրավորում ստացավ Ջալալ Հարությունյանը։

Միքայել Արզումանյանն արցախյան բանակի բարձրակարգ հրամանատարներից է։ Բավական է նշել, որ 22 տարեկանում նա համազորային գնդի հրամանատար էր, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ