Արմեն Չարչյանի մոտ ախտորոշվել է թոքաբորբ. վիճակը ծանր է
News.am-ը գրում է․ Բացի սրտի խնդրից «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մոտ օրեր առաջ ախտորոշվել է թոքաբորբ, նրա վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Այս պահին Չարչյանը գտնվում Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Խափանման միջոցի հարցով երկու անգամ եմ դիմել դատարան` հրատապ նիստ հրավիրելու կապակցությամբ, նաեւ օգոստոսի 24-ին երբ ստացա բժշկական նոր փաստաթղթեր նրա վիճակի մասին կրկին դիմեցի հրատապ նիստ հրավիրելու միջնորդությամբ, բայց մինչ օրս դատարանից լուր չկա»,- ասաց փաստաբանը հավելելով, որ Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Նշենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, և այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.