ԱԱԾ–ն օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն. «Հայաստանը» քննարկում է պահանջում
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է քննարկում կազմակերպել Սյունիքում ադրբեջանական ոստիկանական կետի տեղադրման փաստի վերաբերյալ։ Այսօր մեկնարկած ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
«Նախորդ օրերին մենք ականատես եղանք ադրբեջանական ԶՈւ–ի հերթական ապօրինի գործողություններին և, ցավոք սրտի, մեր իշխանությունների կրավորական ու ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին։ Ընդ որում` ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չէր բխում մեր անվտանգության շահերից, այն անատամ էր և ոչինչ չասող»,– ասաց Մինասյանը` խորհրդարանից պահանջելով քննարկում կազմակերպելու որևէ ձևաչափ գտնել ։
«Որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է իրականում կատարվում, հատկապես որ ԱԱԾ–ն օգտագործում է ամբողջությամբ ադրբեջանական տերմինաբանություն»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ ու լուսանկար էր հայտնվել, որ Ադրբեջանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ հենակետ է տեղադրել։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
Ըստ հայտարարության` ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.
-
2025-06-09 11:12
Двое полицейских были ранены в результате наезда мотоциклистов во время протестов против миграционной политики президента США Дональда Трампа в Лос-Анджелесе, сообщило подразделение местной полиции.
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.