Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող իրանական բեռնատարների թեմային
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:
Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հավասարակշռված, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով իր առաջնահերթությունները` ընդլայնում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ:
«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։ Մասնավորապես օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»,-Խաթիբզադեի խոսքը մեջբերում է «Azariha» հեռուստաալիքը։
Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Չհաստատված տեղեկություններով՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 250 դոլար են ուզում
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.