Խորհուրդ կտամ դիտարկեք ադրբեջանական անձնագրերով մարդկանց թույլ տալ քվեարկելը, այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայն ունի. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
ԱԺ «Պատիվ ունեմ » խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն իշխանությանը կոչ է անում չխոսել արյունոտ ձեռքերից:
«Մի արեք ժողովուրդ, առնվազն այն մարդիկ, ովքեր պատերազմի ընթացքում անկազմակերպվածությունը, ՄՈԲ-ի կազմակերպումը, ողջ լոգիստիկան տեսել են, երբեք թույլ չեն տա, որ դուք խոսեք արյունոտ կամ ոչ արյունոտ ձեռքերից», - հայտարարեց Մամիջանյանը:
Նա ընդգծեց՝ այդ ո՞նց է ստացվում, որ մի քանի հարյուր հազար ձայն ստանալու դեպքում մանդատը թավիշից դառնում է պողպատ:
«Դուք պայքարել եք նրա համար, որ Ազգային ժողովը հսկի մի քանի տասնյակ զինվորական, իսկ մեր սահմանները չհսկվեն ու թշնամին գա, մտնի մեր հողը, դուք պայքարել եք նրա համար, որ ՀՀ տարածքում ոստիկանական անցակետ ունենա թշնամին, դուք պայքարել եք նրա համար, որ ձեր քաղաքական առաջնորդն այնքան վախենա Երևանի փողոցներով քայլելուց, որ մի քանի հազար ոստիկան բերի», - ասաց Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը խոսում է ընտրությունների մասին հիմա, բայց եթե այսպես շարունակվի, հաջորդ ընտրություններին Սյունիքի մի քանի գյուղի բնակիչ վիզայով է ընտրություններին մասնակցելու:
«Խորհուրդ կտամ դիտարկեք ադրբեջանական անձնագրերով մարդկանց թույլ տալ քվեարկելը, այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայն ունի», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».