Последние новости

Իրինա Յոլյանը Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել. նա կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Իրինա Յոլյանը Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

NEWS.am-ի հետ զրույցում Յոլյանը չնշեց հրաժարական տալու պատճառների մասին։

Նա ասաց, որ մասնակցելու է Գորիսում ՏիՄ ընտրություններին՝ «Առուշ Առուշանյան» դաշինքով։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի Գորիս համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ։ Ընտրություններին առաջադրվել է նաեւ գործող քաղաքապետ, այժմ անազատության մեջ պահվող Առուշ Առուշանյանի ղեկավարած դաշինքը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ