Հադրութի շրջանից հայտնաբերվել է զոհված զինծառայողների ևս 2 աճյուն
Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով են ընթացել։ Հայտնաբերված 2 աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում, փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 20:00
Американская делегация покинула генконсульство России в Стамбуле после переговоров, передает РИА Новости.
-
2025-04-10 19:58
Ни одна оппозиционная политическая сила в одиночку не сможет добиться смены власти. Об этом заявил депутат от Республиканской партии Армении (РПА) Артак Закарян.
-
2025-04-10 19:57
В 2024 году в Вооруженных силах Армении зафиксировано 40 смертей. Об этом говорится в отчете Ванадзорского отделения Хельсинкской Гражданской Ассамблеи.
-
2025-04-10 19:56
Обстановка в регионе может создать условия для развязывания Азербайджаном агрессии против Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший министр иностранных дел Арцаха Карен Мирзоян.