«Հրապարակ». ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎ Է ՍԿՍՎԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը և Յոլյանը ձերբակալվեցին, սակայն վերջինիս չկալանավորեցին։ Ազատ արձակվելուց մի քանի օր անց Յոլյանն ազատման դիմում էր գրել: Գորիսում խոսում են, որ նրան սպառնացել են։
Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում է գրել, քանի որ Առուշ Առուշանյանի լիազոր ներկայացուցիչն է և ուզում է լծվել այդ աշխատանքներին։
«Ուզում եմ կաշկանդված չլինել պաշտոնով և Սյունիքում առկա իրական խնդիրների մասին խոսել ավելի ազատ և անկաշկանդ», - ասաց նա։
Հիշեցնենք, որ Առուշանյանը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել։ Տեղի իրավապահների խոշորացույցի տակ են նաև Առուշանյանի այլ մերձավորներ․ ընտրություններից առաջ փորձում են ճնշում գործադրել նրանց վրա, որ բանտում գտնվող Առուշանյանը հանկարծ չվերընտրվի։ Յոլյանը հաստատեց, որ տասնյակ քրեական գործեր են հարուցվել Առուշանյանի մտերիմների նկատմամբ՝ «ամենատարբեր հիմքերով»»։
Aysor.amПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:27
Сильный град в Тавуше нанес огромный ущерб винному заводу Aghababyan Wines.
-
2025-06-16 04:23
Президент США Дональд Трамп наложил вето на план Израиля убить верховного лидера Ирана аятоллу Али Хаменеи, сообщает Reuters со ссылкой на двух американских чиновников.
-
2025-06-16 04:22
Бывший депутат иранского Меджлиса от Тебриза, а ныне лидер Движения национального пробуждения Южного Азербайджана Махмудали Чохраганлы призвал иранских азербайджанцев воспользоваться возможностью и бороться за отделение от Ирана, пишет азербайджанский Telegram-канал «Девичья башня».
-
2025-06-16 04:17
Президент США Дональд Трамп не исключил, что Вашингтон может вмешаться в конфликт между Израилем и Ираном.