Պատերազմի առաջին տարելիցից ընդամենը 6 օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում ենք սրբապղծություն, նողկալի արարք. Զոհված զինծառայողների ծնողներ
Զոհված զինծառայողների ծնողները կոչով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հրաժարվել «մասշտաբային գունագեղ տոնակատարությունից»։
Մենք, հերոս, նահատակ տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում են սրբապղծություն, նողկալի արարք:
Մեր տղերքի զոհվելուց դեռ մեկ տարի էլ չի անցել, հարյուրավոր ծնողներ դեռ իրենց որդիներին և ամուսիններին են փնտրում, ունենք գերիներ, որոնք ամեն օր ենթարկվում են անմարդկային կտտանքների: Այս պայմաններում գունագեղ համերգի անցկացումը և հայտարարությունը, որ այն նվիրված է լինելու մեր տղերքին, համարում ենք ծանր վիրավորանք մեզ և մեր տղաների հիշատակին:
Կոչ ենք անում հրաժարվել այդ մտադրությունից, և անկախության օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով», - նշված է հայտարարության մեջ։
Հերոս, նահատակ տղերքի ծնողներ, ընտանիքի անդամներ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.