ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՐՏՎԵԼ…
Ամեն ինչ սկսվում է Գյումրիից
Գյումրիում կացնով հարձակման սկանդալային պատմությունը շարունակություն ունեցավ։ Ի տարբերություն նրանց, ովքեր ի սկզբանե խորհուրդ էին տալիս քաղաքական ենթատեքստ չփնտրել քրեական հանցանքի մեջ, մենք սկզբից ևեթ մատնանշեցինք հարձակման քաղաքական ենթատեքստը և իրավացի գտնվեցինք։
ՕՐԵՐՍ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ, ՈՐ «Նժդեհյան Ցեղակրոն»,«Հայք» կազմակերպությունները և Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը միավորվել են «Գյումրին կռնա՛» դաշինքում և հայտարարել հոկտեմբերի 17-ին նշանակված Գյումրիի համայնքային ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Ցուցակը գլխավորում է Վարդան Սրտաշյանը: Դաշինքը առաջադրվում է «Սկսենք Գյումրիի՛ց» կարգախոսով։
Կարգախոսի տակ պետք է հասկանալ այն սկիզբը, որը դրվեց Գյումրիում 2018թ. մարտի 31-ին Վարդանանց հրապարակում, որտեղից մեկնարկեց Փաշինյանի ու իր համախոհների քայլերթը դեպի Երևան: Սրտաշյանն ասաց, որ նույնպես ցանկանում է սկսել Գյումրիից, բայց այլ շարունակությամբ։ Բացի այդ, Նիկոլը, ի տարբերություն իրեն, գյումրեցի չէ։ Այն հարցին, թե նախընտրական դաշինքը համագործակցության առաջարկ չի՞ ստացել արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, Սրտաշյանը պատասխանեց. «Ընդամենը 10 օր առաջ ՔՊ-ի կողմնակիցը կացնով հարձակվել է մեզ վրա։ Ո՞նց եք պատկերացնում, այդքանից հետո կարո՞ղ է Նիկոլը համագործակցության առաջարկ անել մեզ»։
Ըստ երևույթին, հարձակվող նիկոլականը տեղյակ է եղել Սրտաշյանի համախոհների քաղաքական ծրագրերի մասին։ Բացառված չէ, որ հարձակման նպատակը ահաբեկելն էր. չէ՞ որ պատահական չէին բոլորը նշում, որ Նիկոլի ձեռքի չագուճը կացնի է փոխարկվել իր համախոհների ձեռքում։ Միանգամայն հնարավոր է, որ նոր դաշինքը կարողանա ընդգրկվել ավագանու կազմում, նախընտրական դաշինքի անդամ կուսակցություններն աջակցություն ունեն Գյումրիի երիտասարդ բնակիչների շրջանում։ Դաշինքին կարող է խանգարել միայն այն հանգամանքը, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Սրտաշյանը համագործակցել է Լևոն Շիրինյանի կուսակցության հետ։ Այսօր նա ակտիվորեն հարցազրույցներ է բաժանում այն մասին, որ կապ չի պահպանում այդ գործչի հետ, սակայն այդչափ թանձր բիծը կենսագրությունից ջնջելն այնքան էլ հեշտ չէ։
Ծառուկյանը խաղից դուրս է
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրաժարվել է Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելուց։ Այդ թեմայով արվել է համապատասխան հայտարարություն՝ մատնանշումով, որ այլ համայնքներում ընտրությունների առնչությամբ կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել։
ԿԱՐԾԵՍ ԹԵ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ, ԱՅԼԵՎ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԷԼ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է։ Օրինակ, ԲՀԿ-ի քաղաքական կենսագրությունը։ Առ այսօր այդ կուսակցությունը ոչ մի անգամ բաց չէր թողել Գյումրիի ընտրությունները։
Յուղ չենք լցնի գործող քաղաքական դաշտից ԲՀԿ-ի դուրս գալու մասին խոսակցությունների մարմրող կրակին, քանզի մեծ հաշվով փողի կուսակցության հանդեպ հետաքրքրությունը կորավ ԱԺ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո։ Ակնհայտ է, որ Ծառուկյանին հստակ հասկացրել են, որ իր կուսակցության տեղը քաղաքական գործընթացների մայթեզրին է, իսկ մնացյալ ամենը պարտվելիս դեմքին ուրախ արտահայտություն տալու փորձ է։ Բացի այդ, Փաշինյանն արդեն զբաղվում է փողի նոր կուսակցության ձևավորմամբ՝ հենվելով Ռուբեն Վարդանյանի վրա։ Ծառուկյանին դուրս են մղել քաղաքական դաշտից, այսուհետ նա խաղից դուրս է։
Հայտնի է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելը արտախորհրդարանական կուսակցությունների վերջին հնարավորությունն է՝ հայտարարելու իրենց մասին։ Այդ հնարավորությունից օգտվել է անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, որի մասին բոլորը վաղուց մոռացել են։ Կուսակցությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ին Գորիսում առաջադրելու է իր թեկնածուին: Կուսակցության ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն և համայնքի խորհրդի անդամ Կարեն Լազարյանը։ Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի քաղաքապետի պաշտոնակատար Վլադիմիր Աբունցը։ ՀԱԿ-ի ցուցակի թիվ 1 թեկնածուն նրան չի խանգարի, այդ ցուցակի օգտին Գորիսում դժվար թե քվեարկեն նույնիսկ քոլեջի դասախոսները, որի տնօրենն է Լազարյանը։ Իսկ այ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնում վարչապետի կուսակցության թեկնածուն հայտնվել է կրիտիկական վիճակում։
Մանթաշյանն ընդդեմ Սարգսյանի
Դավիթ Սարգսյանը «ԳԱ»-ի ընթերցողներին հայտնի է որպես համայնքի ղեկավար պաշտոնակատարի կարգավիճակով, որը ռեկորդային ժամանակահատվածում աննախադեպ կադրային ջարդ է իրականացրել՝ իր մարդկանցով փոխարինելով բոլոր նրանց, ովքեր գոնե ինչ-որ առնչություն են ունեցել տեղի աշխատակազմի հետ. համայնքի ղեկավարի խորհրդականներից մինչև քաղաքապետարանից ֆինանսավորվող մանկապարտեզի վարիչ։
ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐԻՑ ԱՄԵՆԻՑ ԱԿՏԻՎՆ Է նապատրաստվել առաջիկա ընտրություններին, իսկ արդյունքում՝ հայտնվել ծանր դրության մեջ։ Բանն այն է, որ հոկտեմբերի 17-ին Դիլիջանում կայանալիք ընտրություններում «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու է Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մանթաշյանը։ Դատախազի պաշտոնից հեռանալուց հետո Մանթաշյանը հաջողությամբ զբաղվել է գործարարությամբ։
Դիլիջանում մեր ունեցած աղբյուրները հաղորդում են, որ բնակչությունը Մանթաշյանին ճանաչում է որպես դրական անձնավորություն, մինչդեռ Սարգսյանն իրեն դրսևորել է լոկ կադրային ջարդերով ու կարիքավորներին հատկացրած սոցիալական ոչ մեծ նպաստներով: Դիլիջանում գրեթե անհավանական են համարում վարչապետի կուսակցության հաղթանակը, համայնքի բնակիչները վճռական են տրամադրված և պատրաստ են իրենց ձայնը տալ ընդդիմադիր դաշինքին:
Ղուլունցի, Աբունցի և մարզպետ Մելիքսեթի մասին
Սյունիքի մարզի Տեղ համայնքում նախընտրական դասավորությունը հերքեց բոլոր այն լուրերը, թե մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, իբր, զրկվել է բարեհաճությունից այն բանից հետո, երբ նրա որդի Կարենը հուլիսի 14-ին Գորիսում կրակել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի վրա։
ԿԱՐԵՆԻ ՍԿՍԱԾ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ Սուրիկ Խաչատրյանի աներձագն ու Կարենի ընկերը։ Քրեական գործ է հարուցվել, Կարենը հայտարարված է մեղադրյալ, սակայն մինչ օրս փախուստի մեջ է։
Մելիքսեթը մտադիր չէ հրաժարական տալ և նույնիսկ Տեղ համայնքում առաջադրել է իր ազգականին, հարազատ քրոջ որդուն՝ Դավիթ Ղուլունցին։ Ասեմ ավելին. Մելիքսեթը փորձում էր իր թեկնածուին նշանակել նաև Գորիսի ՏԻՄ ընտրություններում, դա պետք է լիներ իր տեղակալ Կարո Ավանեսյանը, բայց նրան շրջանցեց Սյունիքից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանի թեկնածուն ավելի շատ դուր եկավ Փաշինյանին։ Խոսքը Մեղրիի մաքսատան նախկին պետ Վլադիմիր Աբունցի մասին է։ Նրա մասին հայտնի է լոկ այն, որ իշխանափոխությունից հետո ազատվել է պաշտոնից՝ վստահությունը կորցրած աշխատակիցներից համակարգը մաքրելու միջոցառումների շրջանակներում։ Այժմ Խաչատրյանի նախաձեռնությամբ իշխանությունը որոշել է Աբունցին վստահել Գորիսի համար պայքարի ամենապատասխանատու հատվածը, որտեղ ողջ բնակչությունը հիշում և սիրում է շնորհազրկված քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
Հիշեցնեմ, որ այն համայնքը, որտեղ առաջադրվելու է Մելիքսեթի քրոջորդին, երկար տարիներ ղեկավարել է Ներսես Շադունցը։ Այդ գյուղը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո բոլորը կարծում էին, թե Շադունցը հրաժարական կտա, բայց նա մնաց։ Համայնքի բնակիչները միշտ քվեարկել են հանրապետականների օգտին, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններում այդ համայնքում հաղթեց Փաշինյանի կուսակցությունը։ Չի բացառվում, որ ընտրությունների արդյունքները համայնքում կեղծվել են։ Այսպես թե այնպես, Փաշինյանը մեծ նշանակություն է տալիս իր կուսակցության հաղթանակին հենց այդ համայնքում։ Մի խոսքով, մարզպետ Մելիքսեթը հնարավորություն ունի քավելու կրտսեր որդու հանցագործության մեղքը։ Եթե Ղուլունցը հաղթի, ապա Կարենը շուտով կներկայանա մեղայականով և գլուխը կպրծացնի խորհրդանշական պատժով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-08 09:33
В последние дни декабря в эфире одного из телеканалов власти лидер Европейской партии Тигран Хзмалян выступил с публичной проповедью ненависти к русскому народу путем этимологического анализа трех русских слов. Сразу замечу, что аналоги этих слов есть во всех языках. Хзмалян рассказал, что в древней Руси существовала пытка, когда провинившегося выводили на мороз в чем мать родила. Затем поливали холодной водой до полного обледенения. Того, кто при этом подливал воду, называли "подлец", того, кто мерз, - "мерзавец", а того, кто затем волок за собой труп с места казни, называли "сволочь". Кстати, упомянутую пытку в годы Великой Отечественной войны немцы применили к советскому генералу. В русском языке, помимо слов, которыми Хзмалян охарактеризовал "языковое мышление" народа, есть и другие слова. Вера, надежда, любовь, озарение, милосердие, совесть, добро, мудрость…
-
2025-01-07 10:35
Правящая верхушка так упорно тиражировала внедрение Службы экопареков, что факт появления на отдельно взятом ереванском рынке свежего медвежьего мяса сразу увязали с деятельностью новой службы. Ранее экологический контроль не допускал подобного безобразия. Пока известен только один случай, однако есть обоснованные подозрения, что в новогодние дни ереванцам поступило не одно предложение купить свежую медвежатину.
-
2024-12-24 13:12
Жители Гюмри проголосовали за Сарика Минасяна в качестве и. о. мэра только по той причине, что он был беспартийным. На днях он уже вступил в ряды ГД. Тот факт, что жители Гюмри пожелали видеть его в качестве и. о. мэра, вовсе не означает, что 30 марта они проголосуют за список ГД во главе с Минасяном! Жители северной столицы ни за что не проголосуют за список ГД! Персона №1 не играет в этом деле никакой роли, хотя вся афера Пашиняна была нацелена на то, чтобы привлечь жителей города к выборам и. о., дабы они автоматически проголосовали за того же кандидата во главе списка ГД на выборах в совет общины.
-
2024-12-23 10:47
По положению на 1 октября 2024 г. постоянное население РА колеблется возле отметки в 3 млн 67 тыс. человек. Больше половины составляет городское население. В городах проживает 1 млн 136 тыс. человек. Первое место по плотности населения занимает Котайкский марз (292 тыс. человек). Последнее место по плотности населения занимает самый малый по территории марз Вайоц дзор (49 тыс. человек).