Последние новости

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ: Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՕՐ և Ի՞ՆՉ ԵՆՔ ՏՈՆԵԼՈՒ 30-ԱՄՅԱԿԻՆ

Բոլորս ցասումով և քննադատաբար ենք վերաբերվում ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ, Նիկոլի կողմից հնչեցրած մասշտաբային "գունագեղ" տոնակատարությունների անցկացմանը: Պատճառները ցավալի են, բազմաթիվ և հիմնավոր: Իսկ իրականում ինչպես նշել Անկախության 30 ամյակը: Մի հանգամանք, որը ազգային հպարտություն է ներշնչել և արժևորվել գրեթե բոլոր հայերի կողմից:

Ուղիղ 29 տարի սեպտեմբերի 21-ը իրական տոն է եղել, իր բոլոր հիշարժան հոբելյանական միջոցառումներով, ռազմական շքերթներով, պետականության ձեռքբերումների, նվաճումների, կայունության, զարգացման և առաջընթացի արձանագրումներով, համազգային համախմբմամբ և ապագային ուղղված նոր ծրագրերով:

Ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ենք տոնելու 30-ամյակին, պատկերացնելն անգամ դժվար է: Բայց նաև անտեսել այն ուղակի չենք կարող: Աշխարհն ուշադիր հետևելու է, թե ինչպե՞ս են այս տարի հայերը նշելու անկախության տոնը, որից ոչինչ չի մնացել, և որի կործանիչներին նույն հայերից ոմանք նորից վերընտրեցին:

1. Կապիտուլյացված Նիկոլը ոչ մի տեղ որևէ ծրագրային ելույթ չպետք է ունենա, որովհետև ինչ էլ խոսի՝ իր իսկ պատճառով ստեղծված իրականության ֆոնի վրա, էլ ավելի նսեմացված ու խղճուկ է երևալու Հայ ժողովրդի կերպարն աշխարհում: Այդ օրը Նիկոլը մեկ բան ունի անելու. առավոտյան ռազմական ղեկավարության հետ գնալ Եռաբլուր պանթեոն, խոնարհվել Զորավար Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի և մյուս նվիրյալների շիրիմներին, ու ներողություն խնդրել կործանած համազգային երազների, ձախողած պայքարի և հարյուր հազարավոր կոտրված սրտերի համար: Իսկ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մեղքերի թողության մոմ վառի՝ առ Աստված աղոթքով:

2.  ՔՊ-ական նախարարների, պատգամավորների, մարզպետների, գործարարների համար սեպտեմբերի 21-ը տանից դուրս չգալու լավագույն օրն է: Թող մնան իրենց տներում և ողջ օրը  մտորեն (եթե ունակ են), թե ի՞նչ կապ ունեն իրենք Հայաստանի և Հայ ժողովրդի հետ, ինչպե՞ս և ինչո՞ւ այս ողբերգությունը բերեցին պետության վրա: Թող փորձեն հասկանալ թե ի՞նչ է իրական անկախությունը, ի՞նչ են ժառանգել և ի՞նչ են փոխանցելու, և վերջապես որտե՞ղ են անցկացնելու իրենց կյանքի մնացած դժգույն օրերը: Որովհետև իրենց կյանքի գունագեղ օրերն ավարտվելու են:

3. Հայ ժողովրդի համար այս սեպտեմբերի 21-ը պետք է վերածվի ոգեկոչման, խելքի գալու, վերակենդանանալու, վերածնվելու, վերապրելու և Ազգային ինքնությունը վերարժևորելու օրվա: Պետք է անցնել մեր ակախությունը խորհրդանշող բոլոր վայրերով՝ Ազատության հրապարակ, Եռաբլուր պանթեոն, Սարդարապատի հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներ և Հանրապետության հրապարակ: Անցնել՝ խորհելով, երազելով, համախմբվելով, միմյանց նկատմամբ հարգանքով և մեր նահատակների հիշատակի առջև խոնարհումով: 

Մեր երկիրը, ժողովուրդը, Ազգը, Հայրենիքը և անկախությունը պետք է վերածնվի: Այլընտրանք չունենք:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮКЖД ЗАПУСТИЛА МЕЖДУНАРОДНЫЙ РЕЙС ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН
    2025-06-14 15:57

    Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.

  • АРМЕНИИ ЭТО БУДЕТ СТОИТЬ ДОРОГО: СПЕЦИАЛИСТЫ - О РИСКАХ ВЫХОДА ИЗ ЕАЭС
    2025-06-14 15:34

    Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.

  • Рубен САФРАСТЯН: "УГРОЗА БОЛЬШОЙ ВОЙНЫ ОЧЕНЬ ВЕЛИКА"
    2025-06-14 10:40

    "Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.

  • Армен АЙВАЗЯН: "АРМИЯ И НАРОД АРМЕНИИ ДОЛЖНЫ БЫТЬ ГОТОВЫ ПРОТИВОСТОЯТЬ ВОЗМОЖНОМУ НАПАДЕНИЮ"
    2025-06-14 10:38

    "У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ