Последние новости

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների

Para TV-ի ունեցած տեղեկություններով, ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։

Ինչպես փոխանցում են Para TV-ի աղբյուրները՝ վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում կամ մեկնաբանություն ստանալու համար ՀՀ ԱԱԾ-ի հետ կապվել դեռևս չի հաջողվում, իսկ Հայաստանում Իրանի դեսպանատնից NEWS.am-ին խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ