«Փաստ». ՔՊ-ԱԿԱՆ ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԼԱՅՆ ԹԱՓՈՎ ԼԾՎԵԼ ԵՆ «ՎԵԹԻՆԳԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԾԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ, հատկապես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվածները լայն թափով լծվել են գրեթե բոլոր ոլորտներում (արդարադատություն, անվտանգություն, կրթություն և այլն) «վեթինգի» վերաբերյալ օրինագծի նախապատրաստական աշխատանքներին։ Խորհրդարանական թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրանք դա փորձում են անել հնարավորինս փակ ռեժիմով, որպեսզի առայժմ հանրային լայն արձագանք չստանա և հավելյալ ուշադրության ու քննադատության թիրախ չդառնա, ինչպես դա եղավ նախորդ անգամ։
Ինչպես հայտնի է, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց երկրում կոշտ վեթինգ իրականացնելու գաղափարից, ՀՀ-ում իրենց գործունեությունը ծավալող արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի կազմակերպությունների իրավաբանական «բլոկը» անընդհատ բոլոր հարթակներում տվյալ հարցը փորձում էր բերել հանրային օրակարգ և դարձնել առաջնային դիսկուրսի թեմա։ Թերթի տեղեկություններով, հենց տվյալ շրջանակների ջանքերի շնորհիվ է, որ հիշյալ հարցը դարձյալ հայտնվել է իշխանությունների տեսադաշտում։ Ավելին, տեղեկություններ կան, որ այս ընթացքում իշխող ուժի փորձագետներն արդեն մի քանի անգամ եղել են համապատասխան գրասենյակներում և որոշակի «կուրսեր» անցել։
Իսկ թեմայի ջատագով որոշ կազմակերպություններ ինտենսիվ հանդիպումներ են ունենում արդարադատության նորանշանակ նախարարի հետ, որը վերջերս հերթական անգամ աչքի ընկավ հայտարարությամբ, որը հատկապես իրավաբանական հանրությանն ապշեցրել էր: «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»,- մի հարցազրույցում ասել էր նա։
aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.