ՕՐԸ ՍԿՍՎԵՑ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՍՐԻԿԱՅԻ ՊԱՏՎԵՐՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐՈՀՈՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ. Աշոտյան
Օրը սկսվեց անհայրենիք սրիկայի պատվերով հերթական ապատեղեկատվական գրոհով Սերժ Սարգսյանի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փնթի կապիտուլյանտին սպասարկող պսևդո-ակտիվիստների կողմից հորինված այլանդակ և կեղտոտ սուտը հերքվեց բազմաթիվ ապացույցներով:
Դնում եմ մի կողմ, որ այս դեզինֆորմացիոն տականքությունը մի կողմից հետապնդում էր հայտնի օդիոզ օլիգարխին, ում դեմ մենք դատական հայց ենք ներկայացրել, փրկելու խղճուկ փորձ, մյուս կողմից՝ նախկինների մասին հեքիաթների շարքում մի նոր ապուշությւոն ավելացնելով, սեփական ժողովդրդին էշի տեղ դնելու և երկրում ձնագնդիի պես աճող խնդիրներից շեղելու անբարոյական փորձ:
Մնում է կռահել, թե ո՞ւմ այլանդակ գլխում կարող էր ծնվել նման ցնդաբանություն և ո՞ւմ՝ ծառայամտությունից փչացած էությունը կսպասարկեր այդ պատվերը:
Այսքանին զուգահեռ կապիտուլյանտը մեկնել է Դուշանբե մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որտեղ ելույթ է ունեցել:
Հիմա հարցերս:
1. Խոսե՞լ է նա արդյոք Արցախյան վերջին պատերազմի մասին: ՈՉ:
2. Խոսե՞լ է նա արդյոք Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիների մասին: ՈՉ:
3. Խոսե՞լ է նա արդյոք Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին: ՈՉ:
4. Խոսե՞լ է նա արդյոք ռազմագերիների խնդրի մասին: ՈՉ:
Այսքան ՈՉ-երից հետո կրկին համոզվեք, որ մեր երկիրը դժբախտավար դեռ ներկայացնող հողատուն Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից ՈՉնչություն է:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 12:30
Россотрудничество надеется, что ситуация с Русским домом в Баку разрешится на личной встрече президентов России и Азербайджана, заявил РИА Новости замглавы агентства Павел Шевцов.
-
2025-04-17 12:26
Турция может сыграть позитивную роль в урегулировании отношений между Арменией и Азербайджаном. Об этом глава МИД Армении Арарат Мирзоян заявил в интервью турецким журналистам в Анталье.
-
2025-04-17 12:24
Для граждан стран ЕАЭС упрощено пересечение границы России и Беларуси. Отныне граждане Армении, Казахстана и Кыргызстана получат возможность свободно пересекать российско-белорусскую сухопутным или железнодорожным транспортом. Об этом сообщили в Евразийской экономической комиссии.
-
2025-04-17 12:20
Депутат НС Армении Тигран Абрамян написал: «При обсуждении исполнения бюджета в эти дни все хвалят свою работу, делают пафосные заявления о результатах, но когда открываешь отчет, то там совсем об обратном.