Իրանցի վարորդներն ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ-ն Իրանի համար կմնա տարանցիկ երկիր. Սուրեն Պապիկյան
Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև ԻԻՀ–ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,– ասել է Պապիկյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենինան»։
Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանն այս ռիսկը հաշվի չի առել, բայց մյուս կողմից նաև այլ տարբերակի ընտրություն չի ունեցել։ Այդուհանդերձ, ըստ Պապիկյանի, ստեղծված իրավիճակի պատճառով բեռնափոխադրումների ծավալը չի նվազել։
«Բեռների փոխադրումը Իրանից ՀՀ կանգ չի առնելու։ Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը` որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,– ասել է Պապիկյանը։
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետերին՝ Պապիկյանի դիտարկմամբ՝ դրանք Ադրբեջանի գործն են, որին Հայաստանը միջամտել չի կարող։
ՀՀ փոխվարչապետի մեկնաբանմամբ՝ ճանապարհի այդ հատվածները խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում են։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.