«Ժողովուրդ». ՔՊ 72 ՀՈԳՈՒՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺԱՆՎԵԼ Է «ՄԱՍԵՐԻ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում պատգամավորները բաժանվել են մի քանի թևերի: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նույնիսկ կան անձինք, որոնք «սև ցուցակում» են գտնվում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներսում այդքան էլ մեծ դերակատարում չունի, ուղղակի կերպար է, որին խմբակցությունը, մեղմ ասած, «չի ենթարկվում»:
Նույն կարգավիճակում է նաև խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որը նախկին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի պես ուժային մեթոդներ չի կիրառում, անգամ չի կազմակերպում քվեարկությունները: Իհարկե, մեծ հաշվով, բոլորն իրականացնում են գործադիրից եկող հրահանգները, սակայն լոկալ հարցերում խմբավորումների ղեկավարներն են գործում. Տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը ունեն իրենց խմբերը: Մի խումբ կա, որ ենթարկվում է Մարիա Կարապետյանին, մի խումբը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերահսկողության տակ է, կան մարդիկ որոնք տարբեր հարցեր քննարկում են Հրաչյա Հակոբյանի հետ: Այսինքն՝ 72 հոգուց բաղկացած խմբակցությունը բաժանվել է «մասերի»:
Իսկ, ահա, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը «սև ցուցակում» է, թիմում գրեթե բոլորը խնդիրներ են ունեցել Թորոսյանի հետ, երբ նա նախարար էր կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: ԱԺ-ում կարծես անկախ ուղղություն լինի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որին ևս թիմը չի ընդունում նույն Թորոսյանի նման վարքագիծ ունենալու պատճառով: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մեկուսացած է թիմից ու իրեն դեռ նախարարի կարգավիճակում է զգում` վերևից նայելով մեծամասնությանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.