Մենք կարող ենք շատ հետ գնալ ու տեղ չհասնել. Քոչարյանը՝ ԽՍՀՄ սահմաններով դեմարկացիայի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մամուլում այսօր հայտնված տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացն իրականացնել՝ առանց Արցախի կարգավիճակի արձանագրման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում:
«Չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել, բայց ես կարող եմ ասել, որ այդ մասին հրադադարի ռեժիմի հաստատումից հետո գնում են խորհրդատվություններ։ Եվ բնականաբար մենք պետք է մտնենք այդ փուլ, ու այդ փուլ մտնելուց սկսած պետք է կարողանանք լարվածության թուլացման ու դեպի խաղաղություն գնացող գործընթացը դարձնենք անշրջելի»,– ասաց Քոչարյանը։
ՔՊ անդամ Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ բանակցային գործընթացի վերաբերյալ իշխող քաղաքական ուժը որդեգրել է արձանագրված ցանկացած փաստ պետական խողովակների միջոցով հանրությանը հասցնելու քաղաքականություն։ Լրագրողների հարցին, թե ինչու են բանակցություններն իրականացվում խորհրդային քարտեզների ու սահմանների շուրջ, եթե Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է առաջին հանրապետության իրավահաջորդ` չճանաչելով իր խորհրդային սահմանները, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եկեք քարտեզներ չճանաչենք, Ադրբեջանն ամեն օր ասի` սա մերն է, մենք ասենք` սա մերն է, և այդպես կանգնենք ու ասենք` բա մեղավորն ո՞վ է։ Պետք է ինչ–որ մի սահման դնենք, ու այդ սահմանի շուրջ սկսենք խոսել»։
Հարցին, թե ինչ հնության խորհրդային քարտեզներ են դրվում բանակցային սեղանին ու ինչ տարածքային իրողություն են դրանք արձանագրում, Անդրանիկ Քոչարյանն արձանագրեց. «Մենք կարող ենք շատ հետ գնալ ու տեղ չհասնել, և կարող ենք տվյալ պահին ֆիքսված իրողությունների հետ առնչվել և ունենալ խաղաղության հնարավորություն»։
Հիշեցնենք` «Հրապարակն» այսօր գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: Ըստ թերթի աղբյուրի, բանակցություններն ավարտվել են, հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից:
Հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում:
Հաջողվել է նաև անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունն Արցախում`առանց 5 տարվա սահմանափակումների:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.