Ադրբեջանցիները կանգնեցրել են Իրանից վերադարձող ավտոբուս, որտեղ ՀՀ քաղաքացիներն են եղել ու զգուշացրել, որ այսուհետ պետք է 95 դոլար վճարեն. Վահե Հակոբյան
Երեք օր առաջ ադրբեջանցիները պարսկական ավտոբուս են կանգնեցրել, որտեղ Իրանից վերադարձող ՀՀ քաղաքացիներն են եղել, բոլորի անձնագրերը հավաքել են, կես ժամ անց հետ են վերադարձրել և զգուշացրել, որ այսուհետ այդ տարածքով երթևեկելիս 95 դոլար պետք է մուծեն բոլորը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք, Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում անցակետ է տեղադրել:Նրանք իրանական բեռնատարների ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր և գումար պահանջում իրանցի վարորդներից,ինչի հետևանքով անցակետում կուտակումներ են առաջանում, իսկ սեպտեմբերի 15-ին Գորիս-Կապանին ադրբեջանցիները 2 իրանցի վարորդի են ձերբակալել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանց տեղափոխել են Բաքու՝ լրտեսության կասկածանքով։
Երեկ արդեն իրանցի վարորդները փորձում էին շրջանցել Գորիս-Կապան ճանապարհը եւ Տաթեւի ճանապարհով իրականացնել բեռնափոխադրումները։
Երեկ կանգնեցրել էին նաեւ հայ զինվորների համար հաց տեղափոխող ՀՀ համարանիշերով քաղաքացիական ավտոմեքենա։
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը գնալով ավելացնելու է ճնշումները մեզ վրա և շարունակելու է պրովոկացիաները.
«Իսկ մեր կառավարությունը կա՛մ միտումնավոր կա՛մ ոչ միտումնավոր ասում է H46 (Տաթև-Կապան) ճանապարհը կառուցում ենք, բայց երբ այդ ճանապարհը նախագծում էին, չեն մտածել, որ այդ տեղով բեռնատարներ չեն կարող անցնել, հիմա հրատապ փորձում են նախագիծ փոխել, բայց այդ ամենը կյանքի կոչելու համար առնվազն 5 տարի պետք կգա»,-ասաց Վահե Հակոբյանը:
Զրուցակցի դիտարկմամբ՝ բացի հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելուց Ադրբեջանի հիմնական թիրախը նաև Իրանն է, որին ցանկանում է ինչ-որ գործընթացների մեջ ներքաշել:
Վահե Հակոբյանի արձանագրմամբ՝ սա անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա:Նշենք, որ չնայած ստեղծված իրավիճակին, անկախության օրվա առթիվ պարգևավճարներ է բաժանվել պատգամավորներին և պետական ծառայողներին, որից ընդդիմությունը հրաժարվել.
«Մենք արդեն հայտարարել են, որ անթույլատրելի և անընդունելի ենք համարում այս պահին պարգևավճարներ բաժանելը՝ թե պատգամավորներին, թե պետաշխատողներին: Մենք պատրաստվում ենք բողոքարկել սա, դիմելու ենք ՍԴ և այն գումարը, որը նստել է մեր հաշվին, մենք կուղղենք սոցիալական ծրագրերին՝ թե վիրավոր զինվորներին, թե սահմանամերձ մարզերում ինչ-որ հարցեր լուծելուն»,-ասաց Վահե Հակոբյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 12:30
Россотрудничество надеется, что ситуация с Русским домом в Баку разрешится на личной встрече президентов России и Азербайджана, заявил РИА Новости замглавы агентства Павел Шевцов.
-
2025-04-17 12:26
Турция может сыграть позитивную роль в урегулировании отношений между Арменией и Азербайджаном. Об этом глава МИД Армении Арарат Мирзоян заявил в интервью турецким журналистам в Анталье.
-
2025-04-17 12:24
Для граждан стран ЕАЭС упрощено пересечение границы России и Беларуси. Отныне граждане Армении, Казахстана и Кыргызстана получат возможность свободно пересекать российско-белорусскую сухопутным или железнодорожным транспортом. Об этом сообщили в Евразийской экономической комиссии.
-
2025-04-17 12:20
Депутат НС Армении Тигран Абрамян написал: «При обсуждении исполнения бюджета в эти дни все хвалят свою работу, делают пафосные заявления о результатах, но когда открываешь отчет, то там совсем об обратном.