ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԿՑԻԱՆԵՐ ԿԼԻՆԵՆ․ Սաղաթելյան
«Այս օրերին մեզ շատ են քննադատում մանդատները վերցնելու, խորհրդարանում հայտնվելու համար, որովհետև ՀՀ շատ քաղաքացիներ մեզ քվեարկել են այս իշխանությանը հեռացնելու և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Այս պահին քաղաքացիների այդ պահանջը կատարված չէ, և կա քննադատություն», - «Ազատության» «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը, պատասխանելով օգտատերերի հարցերին, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա մանրամասնել է, որ այն իրավիճակում, որը երկրում ու դրա շուրջ ստեղծել է գործող իշխանությունը, երբ երկիրը սպառնալիքների տակ է, թշնամին Հայաստանի Հանրապետության տարածքում ոստիկանական անցակետ է տեղադրում, խորհրդարանական ընդդիմության կողմից «գլուխները կախ» օրենսդրական աշխատանքով զբաղվելն անհասկանալի և անընդունելի կլինի, ուստի վտանգները չեզոքացնելու համար պայքարը շարունակվելու է։
«Մանդատը մեզ երբեք չի կաշկանդում փողոցային քայլեր, գործողություններ, պայքար մղելու, հանրահավաքներ անելու՝ այս իշխանության դեմ, նորից նոր ծավալի բողոքի ակցիաներ սկսելու։ Առաջիկայում ականատես կլինեք բողոքի ակցիաների, քայլերի, գործողությունների։ Մենք չենք գնացել խորհրդարան ու ասել՝ սիրելի՛ քաղաքացիներ, պայքարն ավարտվում է, մենք դառնում ենք խորհրդարանական ընդդիմություն», - ասել է Սաղաթելյանը։
Ընդդիմության կողմից իշխանությանն ուղղված քաղաքական գնահատականները չափազանց սուր որակողներին Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է, թե ինչ հիմքեր ունեն դրանք։
«Ասում ենք հողատու, որովհետև հողերը տվել է, ասում ենք՝ կապիտուլյանտ, որովհետև կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրել, ասում ենք՝ դավաճան, որովհետև նաև այս վերջին դեպքերը ևս մեկ անգամ փաստեցին․ սրանք պետական դավաճանության տիպիկ օրինակներ են։ Բանավոր հայտարարություններով ՀՀ ինքնիշխան տարածքը տալիս են թշնամուն, այդ թվում՝ Գորիս-Կապան ստրատեգիական ճանապարհի մի կարևոր հատվածը», - շեշտել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).