Ադրբեջանցի զինվորականը ձեռքի ռացիայի անտենայով խփել է շուռնուխցի երիտասարդին. Կարեն Քոչարյան
Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականը անտենայով խփել է հայ երիտասարդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը` խոսելով միջադեպերի մասին, որոնք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում տեղի ունեցող միջադեպերի մասին, որն անցել է Ադրբեջանին:
«Ադրբեջանցի զինվորականը հայհոյել է այդ ճանապարհով անցնող շուռնուխցի երիտասարդին, ոստքով խփել է նրա մեքենային, երիտասարդն էլ ասել է` ինչ ես անում, ասել է` ձայնդ կտրի ու ձեռքի ռացիայի անտենայով խփել է երիտասարդին, ասել է` ձայնդ կտրի»,- պատմեց փոխքաղաքապետը: Գորիսի փոխքաղաքապետը նաեւ հայտնեց, որ օրերս Որոտանի հատվածում ճանապարհի եզրով մեքենան անցնելուց ադրբեջանցիները կոշով հարվածել են հայկական բեռնատարին:
«Նրանք դա դիտավորյալ են արել, բավական մեծ վնաս են հասցրել, կարելի է ասել, կաբինան լրիվ ավիրել են, մեքենան պատկանում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերությանը: Մեր վարորդներին էլ նրանք վիրավորում ու սպառնում են»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ կարելի է անել նման միջադեպերից խուսափելու համար, Քոչարյանը ասաց, որ ճանապարհը տվել են ադրբեջջանցիներին եւ հիմա նրանք ոնց ուզում, այնպես էլ վարվում են:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.