Последние новости

Հանուն դրա էլ մենք աշխատում ենք. ՌԴ փոխվարչապետը` եռակողմ բանակցությունների մասին

Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ բանակցային խմբի վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի կեսերին, Մոսկվայում։ Այս մասին այսօր Երեւանում հայ-ռուսական գործարար համաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման։ Իհարկե, քննարկվում է` ինչպես դա անել։ Բայց բնական է, որ տրանսպորտային երթուղիների վերականգնումը թույլ կտա զգալի նոր հնարավորություններ ստեղծել ապրանքաշրջանառության ծավալների մեծացման համար։ Հանուն դրա էլ մենք աշխատում ենք»,– ասաց Օվերչուկը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնեց, որ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի ուղղությամբ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ