Ադրբեջանցիների կողմից առեւանգված հայ երիտասարդները Գորիսի ռազմական ոստիկանությունում են
Գորիս-Կապան ճանապարհից անհետացած ու ադրբեջանցիների հսկողության տակ հայտնված հայ երիտասարդները դեռևս տուն չեն վերադարձել։
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ երիտասարդները դեռ Գորիսում են։
«Երեխաները հիմա Հայաստանի տարածքում են՝ Գորիսի ռազմական ոստիկանությունում»։
Ադրբեջանցիների կողմից փաստացի առեւանգված Քասախի բնակիչները 20-21 տարեկան տղաներ են։ Նրանց առողջական վիճակի ու այլնի մանրամասներին համայնքում դեռ չեն տիրապետում։ Սպասում են տուն վերադարձին։ Համայնքապետը հարազատների հետ հանդիպումներ ունեցել է, սակայն մանրամասներին չեն տիրապետում, թե ինչպե՞ս են տղաները հայտնվել ադրբեջանական կողմում։
«Հարազատներն էլ ինչ-որ ստույգ բաներ չգիտեն։ Վարկածն այն է, որ տղերքից մեկը վերջերս է ծառայությունը ավարտել՝ այցելության էր գնում իր ընկերներին։ Մանրամասներ չգիտենք, դրանք կճշտվեն»,- ասաց Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչ շեղվել են ուղուց և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել: Նրանք անցել էին ռուսական անցակետը, բայց մյուս անցակետին չէին հասել: Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ տվյալ տարածքն ուղիղ ճանապարհ է ու մոլորվելու տարբերակ չկա:
Տղաներն ուղղակի անհետացել էին ճանապարհի կեսից ու հայտնվել ադրբեջանցիների մոտ. Ռուսական կողմի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանք Հայաստան են վերադարձվել երեկ` սեպտեմբերի 19-ին, ժամը 23:45-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: