Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ
Վերին Լարս անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: Այս մասին սեպտեմբերի 20-ին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:
Նա պարզաբանեց, որ բացի հեռահար քաղաքական խնդիրներից, կա նաև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանք, որն իրականացվում է ինչպես նորմատիվ կարգավորման մակարդակով, այնպես էլ, եթե, օրինակ, վերցնենք Վերին Լարս անցակետի հիմնական ավտոմոբիլային անցակետը, որի միջոցով իրականացվում է հիմնական ավտոմոբիլային հաղորդակցությունը, բեռների հիմնական հոսքը:
Նրա խոսքով՝ կան որոշակի դժվարություններ, այդ թվում՝ այն պատճառով, որ այժմ այս կետում վերակառուցման աշխատանքներ են իրականացվում:
«Տրանսպորտի նախարարության մեր գործընկերների հետ միասին մենք այս իրավիճակը պահում ենք շատ լուրջ վերահսկողության տակ: Մենք հայտարարում ենք, որ մինչև 2022 թվականի կեսերը պետք է ավարտվի վերակառուցումը մարդատար տրանսպորտի մասով, մինչև 2022 թվականի ավարտը կավարտվի վերակառուցումը բեռնափոխադրումների մասով: Կարծում եմ, որ սա լուրջ գործնական քայլ կլինի մեր երկկողմ փոխգործակցության, ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության համար՝ ապրանքաշրջանառության արագացման բարելավման և այն գործարարների աշխատանքի դյուրացման նպատակով, ովքեր զբաղվում են Հայաստանից Ռուսաստան ապրանքների մատակարարմամբ և հակառակը»,- ասաց Վոլվաչը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.