Մահացել է Անահիտ Թոփչյանը
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը (օրիորդական ազգանունը՝ Մկրտչյան), գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կինը, տեղեկացնում է News.am-ը։
Նա ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին, Արթիկում, 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ է։ 1967–1991 թվականներին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ 1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)` լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար։
1990 թվականից տպագրվել է հայ և արտասահմանյան մամուլում՝ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով։ Ունի բազմաթիվ թարգմանություններ ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ. Միյոյի անվան թատրոնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 15:30
Из пресс-конференции Пашиняна мы уже узнали:
-
2025-07-16 14:33
Премьер Армении Никол Пашинян не стал комментировать публикацию в СМИ о том, что он якобы отказался обращаться к лидеру США Дональду Трампу по вопросу пленных, заявив, что не знает о чем идет речь, так как сам лично не читал. Об этом он заявил на пресс-конференции в среду, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-07-16 14:31
По приглашению Европейского командования США, с 14 июля в Федеративной Республике Германия находится первый заместитель министра обороны Республики РА, начальник Генерального штаба ВС, генерал-лейтенант Эдвард Асрян для участия в конференции командования сухопутных войск Европы, об этом сообщает пресс-служба МО Армении.
-
2025-07-16 14:29
Армения обратилась в ШОС для вступления в эту организацию. Об этом заявил премьер Армении Никол Пашинян, отвечая на вопрос Sputnik Армения.