Կոպիրկին. Կարևոր է շարունակել համագործակցության խորացումը
Բանակի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման համար նորարարական մոտեցումներ են անհրաժեշտ: Այս մասին սեպտեմբերի 20-ին «Ռուս-հայկական տնտեսական համագործակցությունը. Հեռանկարային նախագծեր» կլոր սեղանի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև սերտ տնտեսական հարաբերություններ են ձևավորվել: «Մենք դրա համար ունենք ամուր տնտեսական հիմք: Հայաստանում ռուսական բիզնեսի առաջատարներն են «Գազպրոմ Արմենիա»-ն, «Ռոսնեֆտ»-ը, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն, «Գեոպրոմայնինգ»-ն, «Տաշիր գրուպ»-ը և «Յանդեքս»-ը: Փոքր և միջին բիզնեսի ոլորտը նույնպես հատուկ ուշադրության է արժանի: Տնտեսական համագործակցությունը հիմք է ստեղծում մեր հարաբերությունների ամբողջ շրջանակի, ռազմավարական դաշինքի համար», - ասել է Կոպիրկինը:
Այդուհանդերձ, ըստ դիվանագետի, կարևոր է կանգ չառնել և շարունակել խորացնել առկա համագործակցությունը՝ այն ընդլայնելով խոստումնալից ուղղություններով:
Դեսպանը նշեց, որ նոր ստեղծագործական և նորարարական մոտեցումներ պահանջում է հենց կյանքը, տարածաշրջանային և միջազգային գործընթացների զարգացման տրամաբանությունը:
«Այս տրամաբանությունն այնպիսին է, որ դինամիզմ և նորարարական մոտեցում է անհրաժեշտ՝ համագործակցության ձեռք բերված մակարդակը պահպանելու և առավել ևս՝ դրա մակարդակը բարձրացնելու համար: Միայն դա կապահովի մրցունակություն, կամրապնդի ռուսական բիզնեսի դիրքերը Հայաստանում և հակառակը: Սա կարևոր է նաև՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հեռանկարը, որի ուղղությամբ ակտիվ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունը: Շատ կարևոր է, որ երկու կողմերից էլ լինի քաղաքական կամք: Դրա մասին է վկայում նաև այսօրվա միջոցառման մասնակիցների կազմը»,- ասել է Կոպիրկինը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.