Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ԻՐ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ, ԱՆՀԵՌԱՏԵՍ ՈՒ ԴԱՎԱԴԻՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ» ԵՐԿԻՐԸ ԳՑԵԼ Է ՀԻՄԱՐ ԾՈՒՂԱԿԻ ՄԵՋ
Այնուամենայնիվ լավ չեն Նիկոլի գործերը։ ՌԴ փոխվարչապետն այսօր վկայում է, որ միջանցքի մասին բանակցություն չկա։ Իսկ Էրդողանի նախապայմաններից մեկը, հենց Նախիջյանի միջանցքի բացումն է։ Այդ մասին նա երեկ ակնարկեց, որ եթե Նիկոլը խնդրում է հանդիպում, ապա նախ պետք է կատարի գործնական քայլեր և հետո սկսեն հարաբերությունների կարգավորումն ու դիպլոմատիան։
Իմ կարծիքով Նիկոլը հանդիպում է խնդրել Էրդողանից, որպեսզի խնդրի թուրքական կողմին «միջանցքի» փոխարեն «հաղորդակցություն» ստանալ։ Իսկ ի՞նչ(եր) կպահանջի դրա փոխարեն Էրդողանը, դժվար չէ կռահել։
Բացի այդ, Նիկոլը հարցից ամբողջությամբ խուսափել չի կարող, որովհետև, իր ստորագրած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը պահանջում է նաև Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության բացում։ Ադրբեջանի և Թուրքիայի համար դա կոչվում է «միջանցք», ինչի մասին նրանք բազմիցս արել են պաշտոնական հայտարարություններ։
Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի համար՝ կոչվում է հացորդակցության ուղի, առանց հատուկ ստատուսների։
Նիկոլը նոր է հասկացել, որ հայտնվել է ծանր իրավիճակում։ Մի կողմից Ռուսաստանն ու Իրանն են ճնշում, մյուս կողմից՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ ՌԴ-ին անհրաժեշտ է իր վերահսկողության տակ պահել Նախիջևանից Ադրբեջան գնացող ճանապարհը, իսկ Իրանին պետք չեն իր սահմանները հյուսիսի հետ կապող ճանապարհը հատող ճանապարհի նոր կարգավիճակ, որի պարագայում բացահայտ կախում է ունենալու Ադրբեջանից և Թուրքիայից։
Այս խճճվածությունը Նիկոլի գլխին փորձանք է դարձել, որտեղ Հայաստանի որևէ շահի մասին խոսելն ընդհանրապես խղճահարություն է առաջացնում։
Կկարողանա՞ արդյոք Նիկոլը կարգավորել այս բարդ իրավիճակը, ժամանակ խնդրել Թուրքիայից և օրակարգից հանել միջանցքի՝ մեզ համար վտանգավոր ստատուսը։
Սկզբում նա Ալիևնին փորձում էր մեղադրել՝ կոմինիկացիաների բացմանը խոչընդոտելու համար։ Բայց ակնհայտ է, որ Ալիևը միայնակ չէ այդ հարցը որոշում, և Թուրքիայի համար սկզբունքային հարց է ՀՀ տարածքով, այսպես կոչված նախիջևանյան միջանցք ունենալը։
Նախորդ իշխանություններին անիմաստ մեղադրողները, եթե խելք ունենային, կհասկանային, որ Հայաստանի համար գլխավոր ու ամենաբարդ հարցը երկրի ու ժողովրդի անվտանգության հարցն է։ Դրանք լուծվում էին ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական-քաղաքական նուրբ և բազմաշերտ հաշվարկներով։ Նախորդ ոչ մի ղեկավար նման հիմար ծուղակի մեջ չէր գցի երկիրը, ինչպես գցել է Նիկոլն իր անհավասարակշիռ, անհեռատես ու դավադիր «քաղաքականությամբ»։
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:42
Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից
-
2025-07-31 10:00
Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.
-
2025-07-31 08:54
Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.