Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԷՐԴՈՂԱՆԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԼԽԻԿՈՐ ԸՆԴՈՒՆԵԼ Է
Էրդողանի աղմկահարույց հայտարարությունից հետո մեկօրյա քար լռություն պահելուց հետո վերջապես առաջին պաշտոնական մեկնաբանությունն է հնչել Հայաստանի կառավարությունից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահին ՀՀ վարչապետի կողմից հանդիպման առաջարկ ուղղելու հարցի շուրջ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի պարզաբանումներին։ Գեղամ Մանուկյանը գրել է․
«Նախ, Փաշինյանի խոսնակի շուրթերով գավառական դիվանագետի մակարդակում գործող Փաշինյանը չի հերքում, որ նման առաջարկ Թուրքիայի նախագահին նա վրաց գործընկերոջ միջոցով արել է։ Մանե Գևորգյան՝ «Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը և արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը»։
Անուղղակի Փաշինյանն ընդունում է Էրդողանի նախապայմանը․ հարաբերությունների հաստատում միջանցքների տրամադրման դիմաց։ Հատուկ շեշտեմ՝ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ։ Քանզի Էրդողանն իր ասուլիսում հենց հոգնակի է գործածել միջանցք ձևակեպումը։ Էրդողան՝ «Այսպիսով, ես հույս ունեմ, որ այդ միջանցքները բացելով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը կհաղթահարվի»:
Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է՝ Մանե Գևորգյանի մեկնաբանությամբ։
Մանե Գևորգյան՝ «Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար, և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում»: Ու ոչ մի բառ Փաշինյանի խոսնակի կողմից, թե նախապայմաններով չպետք է խոսել։
Վերջապես, խոսնակի այսօրվա մեկնաբանությունում ամենավտանգավոր թեզի մասին։ Արտահայտություն, որը զգուշացնում է՝ Փաշինյանը շարունակելու է իր զիջողական, դավաճանական ընթացքը և երկիրը տանում է արդեն նոր կապիտուլացիայի, այս անգամ՝ արևմտյան սահմաններով։
Մանե Գևորգյանն ասել է՝ «Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն»:
Ինչու՞ են պետք ամուր նյարդեր, որ ազգային նվաստացմա՞նը դիմանանք։
Հիշենք․ 2005-ին Էրդողանն էր նամակով խնդրանք փոխանցում Հայաստանին, հիմա արդեն Փաշինյանն է ուրիշների միջոցով գաղտնի մուրում Էրդողանից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.