Փարսյան․ Որոտանի հատվածում հայկական մեքենաների շարասյուները ռուսներն են ուղեկցել
Տեղյակ եմ, որ քաղաքացիները գիշերային ժամերին խուսափում են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց՝ ռիսկի չեն ցանկանում դիմել: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարգի՝ ադրբեջանական սահմանապահների և ոստիկանական ուժերի հսկողության տակ գտնվող հատվածներում տիրող իրավիճակին:
Թե ինչ իրավիճակ է վերջին ժամերին այդ ճանապարհահատվածում, որտեղից նախօրեին երկու հայ երիտասարդ էին անհետացել ու հայտնվել ադրբեջանական հսկողության տակ, Կապանի համայնքապետը դժվարացավ ասել:
«Նման իրավիճակիների դեպքում, իհարկե, մարդիկ խուսափելու են այդ հատվածով անցնել, այլընտրանիքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհով կգնան դրա փոխարեն: Բայց կարևոր հարց կա՝ բացի այլընտրանքային ճանապարհ ունենալուց, շատ կարևոր է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի այդ խնդրահարույց հատվածներին այլընտրանքային հատվածներ կառուցել, դա տեխնիկական իմաստով հնարավոր է անել, դա շատ կարևոր է, չպետք է թույլ տալ, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը մնա այդ վիճակում, պետք է օգտագործվի այդ ճանապարհը՝ բնակավայրեր կան, հո չե՞նք թողնելու այդ բնակավայրերը»,- նկատեց Փարսյանը:
Կապանի համայնքապետը հայտնեց, որ երեկվա միջադեպից հետո Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 3-4 կիլոմետրանոց հատվածում՝ Որոտանից մինչև «Գորիսի ծակեր» կոչվող մասում, հայկական ավտոմեքենաներն անցել են ռուս սահմանապահների ուղեկցությամբ:
«Ռուսներն ավտոմեքենաների շարասյուն են կազմում և դրանք ուղեկցում՝ 10, 20 մեքենայի քանակությամբ»,- նշեց Փարսյանը:
Ներկա դրությամբ, ըստ Կապանի համայնքապետի, այդ լուծումն է գտնվել, դա մշտական բնույթ կկրի, թե ոչ՝ համայնքապետը տեղեկություն չուներ:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ նախօրեին տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 18-ին՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նույն օրը ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է նշված անձանց:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.