Последние новости

Թուրքիան անօրինական է համարում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները

Թուրքիան անօրինական է համարում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անօրինական է համարում Ղրիմի բռնակցումը: Այս ֆոնին Ղրիմում Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են 2021 թվականի սեպտեմբերի 17-19-ը, Թուրքիայի համար իրավական ուժ չունեն»,- գործակալությունը մեջբերում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ