Շոմբի Շարփ․ ՄԱԿ-ը կշարունակի մնալ ՀՀ-ի կողքին
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, տեղեկացնում է News.am-ը:
Ուղերձում ասվում է. «ՄԱԿ-ի ամբողջ թիմի անունից և որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ մեր ջերմագույն շնորհավորանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության 30-ամյակի կապակցությամբ։
Այս վերջին երեք տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը հետևողականորեն ընդլայնել է Հայաստանի կառավարության հետ իր հարաբերությունները՝ հիմնված վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքներին նվիրվածության վրա, որոնք նպաստում են ինչպես երկրում, այնպես էլ՝ համաշխարհային մակարդակում խաղաղության և բարեկեցության հաստատմանը:
Չնայած դժվարին ժամանակներին՝ միասին մենք հասել ենք մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ նշանակալի արդյունքների` հիմնված ներառական, կայուն զարգացման և ամրապնդված ժողովրդավարական ինստիտուտների վրա:
Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է մնալ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հաստատուն գործընկերը և կշարունակի մնալ Հայաստանի կողքին` լուծելու վերջին ճգնաժամերի, համավարակի և հակամարտությունների հետևանքները՝ բոլորիս համար կերտելով ավելի լավ ապագա` ՄԱԿ-ի 2021-2025թթ. Գործընկերության շրջանակի իրականացման և Օրակարգ 2030-ին հասնելու միջոցով։
Մաղթում եմ բոլորին ուրախ և նշանակալի Անկախության օր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 12:27
Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.