Последние новости

494 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 254 436

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 494-ով և դարձել 254 436: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 114 (+85) մարդ, կատարվել է 1 660 016 թեստավորում (+4 537), առողջացել են վարակվածներից 236 968-ը (+390): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 161 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 1 193, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ