Կոպիրկին․ Մարտահրավերները կարելի է հաղթահարել համատեղ ջանքերով
Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում անցել է դինամիկ զարգացող ինքնիշխան պետության կայացման բարդ ճանապարհ, սակայն ժամանակակից ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով։ Այսպես է սկսվում Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձը:
Նա նշել է, որ Հայաստանը մնում է դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն, որը ժամանակին համընթաց է գնում` միաժամանակ պահպանելով իր արժեքային համակարգն ու ինքնությունը:
«Անցած տասնամյակներն ապացուցել են պատմական ընդհանուր անցյալով միավորված մեր երկրների և ժողովուրդների միջև իրապես եղբայրական կապերի անխախտելիությունը։ Այսօր Ռուսաստանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը` երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրով ու մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաջող փոխգործակցությունը հաստատեցին, որ ժամանակակից ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով», - նշված է ուղերձում:
Դեսպանը նշել է, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են պատմական, հոգևոր, մշակութային խոր ավանդույթների և մեր քաղաքացիների շահերի ընդհանրության վրա, այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում մեր երկրների հաջող զարգացման բանալին են:
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում բարօրություն, բարգավաճում և խաղաղ երկինք», - ամփոփել է Կոպիրկինը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.