Արթուր Վանեցյան. Այսօր բոլորիս համար կոմայից դուրս գալու վերջնաժամկետն է
ԱԺ «Խատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայաստանի անկոխթւայան 30-ամյակի առիթվ հղած խոսքում ասել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Եռաբլուրում, Հայաստանի գյուղերի ու քաղաքների դրոշակակիր գերեզմաններում այսօր բռունցքվելու օր է, այսօր տղերքի ու մեր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է։
Տղերքը չկան, Հայրենիքն արնաքամ է ու դեռ սգավոր:
Այսօր երեսուն անգամ պիտի երդվենք ընկածներին, որ բոլոր վերքերը կարողանալու ենք բուժել, որ որպես պետություն ու որպես ողջ մնացածներ, էլ այսքան անարժան չենք լինելու նրանց շիրիմներին, որ ուշքի ենք գալու ու ոտքի ենք կանգնելու:
Այսօր երեսուն անգամ պիտի լուռ երդվենք նորից վերագտնելու մեզ` որպես անկախ ու բացճակատ երկրի քաղաքացի, որպես Հայրենիք ունեցող մարդիկ, որպես սգավոր ընտանիքների հարևան, բարեկամ ու պաշտպան: Այսօր երեսուն անգամ խոսք պիտի տանք ինքներս մեզ` զարթնել, սթափվել, դեն նետել զվարթ կյանքի այս բեմականացված մղձավանջը, վերջապես հասկանալ` ուր ենք հասել և պայմանավորվել` ոնց ենք առաջ գնալու: Այսօր մեր անկախ պետության 30-ամյակն է ու բոլորիս համար կոմայից դուրս գալու վերջնաժամկետը:
Մենք պարտավոր ենք պատմական ու աշխարհաքաղաքական այս շրջափուլում նոր պարտիա սկսել՝ հաղթանակին միտված պարտիա։ Մեր արժեքներն ու արժանապատվությունը պահպանելուն միտված պարտիա՝ Հայկական պարտիա…
Այլ պարագայում «անկախություն» ասվածը կդառնա ընդամենը բառարանային մի խոսք, որի մասին մենք ու սերունդներն անցյալ ժամանակով կխոսենք։
Նոր սկիզբ. ահա' Հայաստանի այսօրվա քաղաքացուն ուղղված ժամանակի, մեր նախնիների, գալիք սերունդների ու նաև սուրբ նահատակների պատվերը։ Մեզնից այլ բան ոչ ոք չի ակնկալում։ Միայն նոր սկիզբ և նոր հաղթանակներ։
Հաղթանակներ ռազմի դաշտում, դիվանագիտական ասպարեզում, մեր ներքին թշնամիների դեմ պայքարում, մշակույթում, հավատքում և ամենուր։ Ու այդժամ միայն մենք կարող ենք խոսել Անկախության տոնի մասին։ Օր, որ վստահ եմ, գալու է։ Շո'ւտ է գալու։ Ճիշտ այն ժամանակ, երբ ամենքս մեր տեղում այդ որոշումը կկայացնենք ու գործի կանցնենք։
Աստծո՛վ, սիրելի՛ հայրենակիցներ»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.