Վալերի Բուայե․ Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար
Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Անկախության օրվան ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին:
«Հայաստանի Անկախության այս օրը չմոռանանք այն կապերը, որ միավորում են մեր երկու երկրներին: Այս Հայաստանը՝ հարուստ ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող մշակույթով և հզոր ինքնությամբ, այս Հայաստանը, որը պայքարել է Ֆրանսիայի կողքին մեր ազատությունների համար, հաղթահարել է պատմության փորձությունը, ինչպես և Ֆրանսիան»,- գրել է Բուայեն:
Նա նշել է, որ Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ֆրանսիացի պատգամավորը նաև նշել է, որ Անկախության այս օրը Հայաստանը ստիպված է տոնել հազարավոր երիտասարդների կորուստի, հազարավոր վիրավորների և հայ գերիների ընտանիքների անորոշության պայմաններում:
«Ես հայ չեմ, բայց ֆրանսիացի լինելով հանդերձ, ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի համար քույր է, և կարծում եմ, կարող է ապավինել մեր լիակատար աջակցությանը»,- գրել է Բուայեն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.