Պուտինը և Էրդողանը կքննարկեն Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտություններ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար, սպասվում է սեպտեմբերի 29-ին: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակում:
«Սպասվում է, որ մեր նախագահը մեկօրյա այցով կմեկնի Ռուսաստան (Սոչի քաղաք) 2021 թվականի սեպտեմբերի 29-ին»,-ասվում է գրասենյակում:
Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախապատրաստվում է Էրդողանի այցը Պուտինի հետ բանակցությունների համար: Նրա խոսքով՝ «օրակարգը [բանակցություններում] ամենաընդարձակն է՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ դրանք շատ բազմակողմանի հարաբերություններ են, նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն»: Պեսկովը հավելել է, որ «կքննարկվեն նաև Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտություններ», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Օգոստոսի վերջին Էրդողանը հայտարարել է նաև, որ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է քննարկել «Ս-400» զենիթահրթիռային համալիրների երկրորդ գնդի գնման մանրամասները, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: