Ադրբեջանն Ամարասում պահանջում է իջեցնել Արցախի դրոշը
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում ադրբեջանական զինուժը շուրջ 1200 մետր առաջացել է դեպի հայկական դիրքերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը։
«Առաջացել են դեպի չեզոք գոտի, որ բլրի վրա պոստ դնեն։ Ռուս խաղաղապահներին կանչել ենք, գնացել են՝ նորից ուղարկել իրենց տեղերը։ Մեր ու իրենց դիրքերի միջև 2000 մետր տարածություն է։ Կեսից ավելին` մի 1200 մետր առաջացել էին։ Բայց ռուս գեներալ Եգորովը եկել է, հարցերը լուծել։ Հետ են գնացել իրենց դիրքերը։ Հիմա դիրքերը նույն տեղում են, ոչ մի փոփոխություն չի եղել»,– ասաց Ավանեսյանը։
Նա նաև նշեց, որ այդ ընթացքում ոչ մի կողմից կրակոցներ չեն հնչել։
Լեռնիկ Ավանեսյանը նաև հայտնեց, որ ադրբեջանցիները պահանջում են, որպեսզի հայկական կողմը համայնքին հարակից Ամարաս վանքի վրայից իջեցնի Արցախի դրոշը։
«Եկել են ասել` իջեցրեք։ Բայց չենք էլ իջեցրել։ Ռուս գեներալն էլ է մեր զինվորականներին ասել, որ դիրքից Արցախի դրոշն իջեցնեն, Հայաստանի դրոշը դնեն։ Ամարասի դրոշի մասին ինձ վանքում աշխատող աշխղեկն է ասել»,– հավելեց Ավանեսյանը։
Ամարասը Արցախի վաղ միջնադարյան հայկական վանական համալիրներից մեկն է: 2020-ի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրի ստորագրման արդյունքում վանքը մնացել է շփման գծին շատ մոտ՝ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում: Վանք այցելող ուխտավորների անվտանգ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահ ուժերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: