Հայտնաբերվել է երեք պատանու վրաերթի ենթարկած վարորդի մարմինը` ծառից կախված վիճակում
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում։
Ժամը 14։09-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ.Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։
Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ, Վ.Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում, նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կ.Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։
Այնուհետև վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը` բախվել է դիմացից ընթացող «Օպել Աստրա» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի:
Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են Արևիկ մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։
Ժամը 15։40-ին, Կ.Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.