Ռոմելլա Աբովյանю Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Վերջին 14 օրվա վերլուծության տվյալներով՝ ունենք 18 տոկոսով դեպքերի աճ, ունենք բարձրացում նաև դրական թեստավորված անձանց մեջ, այն կազմում է 11,1 տոկոս», - ասաց նա։
Մասնագետի խոսքով՝ աճել է նաև վարակի վերարտադրողականության ցուցանիշը. 7 օրվա տվյալներով՝ 1,2 է։
«Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտավորապես 5930 նոր դեպք։ Այս դեպքերից մոտավորապես 30 տոկոսը կհոսպիտալացվի, իսկ հոսպիտալացվածներրի 3 տոկոսը, ցավոք սրտի, կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք», - ասաց նա։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-ի կարգավորումներին՝ Ռոմելլա Աբովյանն ասաց, թե նախատեսվում է տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կառույցների, պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար 14 օրը մեկը թեստավորման պահանջ սահմանել բացառությամբ պատվաստվածների։
«Հիմնական նպատակն է կանխել վարակի տարածումն ու կանխել ծանր, ծայրահեղ ծանր ու մահվան դեպքերը», - ասաց նա։
ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ պատվաստումների առումով ակտիվություն է նկատվում։
«Միայն պատվաստումները կարող են թույլ տալ կառավարել այս վիրուսը», - նշեց նա, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 12:09
На сегодняшнем заседании, 17 июля, правительство одобрило соглашение «О предотвращении хищения культурных ценностей, незаконных раскопок, их нелегального ввоза, вывоза и передачи права собственности, а также о реституции этих ценностей в страны их происхождения», заключенное между правительствами Армении и Греции.
-
2025-07-17 12:08
Вице-президент Группы компаний «Ташир» Нарек Карапетян рассказал об основных манипуляциях властей РА, которые они будут использовать против новой политической силы, формируемой бизнесменом и меценатом Самвелом Карапетяном.
-
2025-07-17 11:51
Вашингтон стремится взять под контроль Зангезурский коридор – небольшую территорию в точке пересечения границ Армении, Азербайджана и Ирана, чтобы ввести Россию в состояние постоянной стратегической настороженности. Об этом пишет в издании infoBRICS международный аналитик Драго Боснич.
-
2025-07-17 11:26
На берегу реки Лакантун в дупле дерева прятались два существа, о которых никогда ранее не сообщалось в Мексике.